Նիդեռլանդներում նույնպես չեղարկվել են թուրք պաշտոնյաների ելույթները
Գերմանիայից հետո այժմ էլ Թուրքիային տհաճ անակնկալ է մատուցել Նիդեռլանդները. Ռոտերդամում տեղի իշխանությունների կողմից չի թույլատրվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ տեղի թուրք համայնքի հետ սպասվելիք հանդիպում-հանրահավաքը:
Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը՝ Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ նախընտրական քարոզչության շրջանակում թուրք պաշտոնյայի ելույթը թուրքական համայնքի հետ նախատեսվում էր անցկացնել ապրիլի 11-ին:
Հիշեցնենք, որ Գերմանիայում չեղարկվել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հանդիպումն ու ելույթը, ինչը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասին դուր չի եկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի այցն իր երկիր: Թուրքիայի իշխանությունները քննադատել էին Գերմանիային Բոզդաղի՝ տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման ու ելույթի չեղարկման համար:
Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը