ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է «սարսափելի հակամարտություն» հրահրել. Մեդվեդեւ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է բերել աղետալի հետեւանքների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Դա կարող Է սարսափելի հակամարտություն հրահրել, անհասկանալի Է՝ ինչու Է դա պետք»,- ասել Է նա «Կոմերսանտ ՖՄ» ռադիոկայանին տված հարցազրույցում, որից մի հատված եթեր Է տրվել օգոստոսի 6-ին: Վարչապետը նաեւ նշել Է, որ 2008 թվականին Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ զինված հակամարտությունը, որին մասնակցեց նաեւ Ռուսաստանը, կարելի Էր կանխել: «Ոչ մի անխուսափելիություն չկար»,- ընգծել Է Մեդվեդեւը: Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վերահաստատել Է, որ կազմակերպությունը մտադիր Է Վրաստանին ընդունել դաշինք՝ չճշտելով, թե հատկապես երբ դա կարող Է տեղի ունենալ: ՆԱՏՕ-ի՝ տասը տարի առաջ Բուխարեստում կայացած գագաթնաժողովում դաշինքի պետությունների ղեկավարները խոստացան, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարում Էր, որ Ռուսաստանը «խիստ բացասաբար» կվերաբերվեր ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, նրա կազմում Վրաստանի եւ Ուկրաինայի ներգրավմանը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ