Թոմ Հենքսը Սպիտակ տան լրագրողներին սրճեփ է նվիրել
Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը Վաշինգտոնում, Սպիտակ տանը աշխատող լրագրողներին սրճեփ է նվիրել։ Դերասանը նման նվեր առաջին անգամ չէ, որ անում է։ Ավանդույթը սկսվել է 2004-ին, երբ ԱՄՆ նախագահը Ջորջ Բուշ կրտսերն էր։
Այս անգամ Հենքսը նվերը ուղարկել էր կից երկտողով, որ տպել էր իր սիրելի տպագրական մեքենաներից մեկի վրա։ «Սպիտակ տան լրագրողների խմբին. շարունակեք ճշմարտության, արդարության եւ Ամերիկյան ուղու համար ձեր պայքարը։ Հատկապես ճշմարտության համար»,– ասվում է ուղերձում։ Նվերի հետ եղել է նաեւ ամերիկյան զինվորականների նկար։
2016թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ Հենքսը սատարել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։ Նա բազմիցս քննադատել է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հենքսը Թրամփի հաղթանակից հետո կոչ է արել ամերիկացիներին հանգստություն պահպանել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը