Առաջին տուրում շատ քիչ գոլ խփվեց
Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի հերթական առաջնությունը, որին այս անգամ մասնակցում է ինը թիմ: Առաջին տուրում, հասկանալի պատճառներով, հետաձգվել էր «Փյունիկի» հանդիպումը:
«Լոռի»-«Արարատ Արմենիա» խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: «Արարատ»-«Ալաշկերտ» խաղում, որը կայացավ «Նաիրի» մարզադաշտում, հաղթեցին Հայաստանի գործող չեմպիոնները:
Առաջին տուրի խաղային առաջին օրը միմյանց հետ մրցեցին Երևանի «Բանանցը» և Գյումրու «Շիրակը»: Հանդիպումը կայացավ երևանյան ակումբի հարկի տակ:
Առաջին խաղակեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց: Երկու թիմերն էլ փորձում էին առջևի գծում ակտիվ լինել, սակայն գոլային իրական պահեր այդպես էլ չստեղծվեց:
Երկրորդ խաղակեսում «Բանանցը» սկսեց ավելի ակտիվ գործել: Երկու անգամ գոլային լավ հնարավորություն ուներ Ստանոևիչը, սակայն հյուրերի դարպասապահ Երմակովը վստահ էր գործում: Խաղավերջում էլ Ոսկանյանի թիմը հիանալի պահ ունեցավ, սակայն Պետրոսյանը վրիպեց անչափ նպաստավոր դիրքից:
Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 0:0 հաշվով:
Այս տուրում ազատ էր «Արցախը», իսկ «Փյունիկ»-«Գանձասար Կապան» խաղը հետաձգվել է:
1 Արարատ-Արմենիա 1 3
2 Ալաշկերտ 1 3
3 Բանանց 1 1
4 Շիրակ 1 1
5 Արցախ 0 0
6 Գանձասար-Կապան 0 0
7 Փյունիկ 0 0
8 Արարատ Երեւան 0 0
9 Լոռի 1 0


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը