Ուկրաինայի ազգային խորհուրդը չեղյալ է համարել Հայկական ռադիոյի լիցենզիան
Ուկրաինայի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը
չեղյալ է համարել Օդեսայում Հայկական ռադիոյի լիցենզիան:
Որոշումը կայացվել է Ազգային խորհրդի նիստի ժամանակ՝ կայանի պլանային ստուգումների նյութերի ուսումնասիրության արդյունքում: Պարզվել է, որ ռադիոկայանի ստուգումների ժամանակ խախտումներ են գրանցվել Ուկրաինայի «Հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման մասին» օրենքի երկու հոդվածներով. մեկը վերաբերում է լիցենզիայի վերաձեւակերպման համար դիմելու նշված ժամկետին, մյուսը՝ ռադիոալիքի հեռարձակման բովանդակությանը:
2016 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման Ազգային խորհուրդը «Հայկական ռադիոյում» ստուգումներ էր անցկացրել՝ եթերում ուկրաինական երգերի անբավարար քանակի պատճառով. կայանի եթերում դրանց մասնաբաժինը կազմել էր 21%, այն դեպքում, երբ Ուկրաինայի օրենսդրությամբ այդ ցուցանիշը պետք է լինի 25%-ից ոչ պակաս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը