Նիկոլ Փաշինյան. «Իրենք գիտեն, որ իրենց հետեւից գնալու են»
Ես ի պաշտոնե գիտեմ ճշմարտություններ ու վստահ չեմ, որ եթե հանրություն այդ ճշմարտությունն իմանա, ինքը կասի՝ կառավարության, ինչ լավ է, որ ինձ ասացիր ճշմարտությունը, թե՞ կասի՝ էս ճշմարտությունն ինձ պետք չէր, ինչի՞ ինձ ցույց տվեցիք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ճշմարտությունը մինչեւ ո՞ր կետն ենք բացելու, որ հասարակությունը չասի՝ էս ինչ արեցիք: Ես հակված եմ նրան, որ ճշմարտությունը մինչեւ վերջին կետը պետք է բացվի, բայց ես վստահ չեմ, որ դա վտանգներ չի բերի: Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք ինչքան մարդկանց շահերի հետ առնչություն ունենք, էդ մարդիկ ինչքան փող, ֆեյք ու լծակներ ունեն: բայց այդ մարդիկ թող չմտածեն, թե կկանգնեցնեն ինձ»,-ասաց նա:
Փաշինյանը դիմեց լրագրողներին ու ֆեյսբուքյան օգտարերերին, որոնք ասում են՝ այ, էս մի հարցը չի քննվում, ուրեմն ոչ մի բան չի փոխվել երկրում, ոնց եկել է այդպես էլ կգնա. «Այդ ամենի ծավալն այնքան մեծ է, որ քննչական մարմիններն ուժասպառ են լինում: Չկա տենց բան, որ չի քննվելու: Քաղաքական նպատակահարմարության առումով երեւի պետք է չասեմ, բայց իրենք գիտեն, որ իրենց հետեւից գնալու են, տարբերակ չկա: Տարբերակ չկա, որ որեւէ մեկը պլստա: Հիմա նրանք հո չե՞ն նստելու սպասեն, սկսելու են խոսել: Բայց մեկ է՝ չեն պլաստալու»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ