Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են ոչ թե Արցախի, այլ Սիրիայի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայում իրավիճակը։
Կողմերը մասնավորապես կարևորել են համատեղ քայլերով սիրիական ճգնաժամի կարգավորումը՝ հիմնված ՄԱԿ-ի անվտամգության խորհրդի համապատասխան բանաձևերի և Աստանայի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
Հուլիսի 4-ին Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվել է Սիրիայի հարցով բանակցությունների հինգերորդ փուլը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև ՄԱԿ-ի պատվիրակության մասնակցությամբ: Միացյալ Նահանգներն ու Հորդանանը բանակցություններին ներկա են եղել դիտորդի կարգավիճակով:
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դիվանագետները համաձայնության չեն եկել Սիրիայում պատերազմական գործողություններից կտրված մասերում «դեէսկալացված տարածքներ» սահմանելու շուրջ: Այդուհանդերձ, Ռուսաստանի պատվիրակի խոսքով, բանակցությունների 5-րդ փուլի ժամանակ հարցերի հիմնական շրջանակի շուրջ «էական համաձայնություն» է ձեռք բերվել:
Մոսկվան, նշենք, որ Սիրիայում 7 տարի առաջ սկսված պատերազմում Ասադի առանցքային դաշնակիցն է և 2015 թվականից պաշտոնապես օդային գործողություններ է իրականացնում սիրիական տարածքում՝ կառավարական ուժերին օժանդակելու նպատակով:


















































Քրդերը թուրքերից հետ են վերցրել Ռաս էլ Այն քաղաքը
Թուրքիան Սիրիայի հարցով գագաթնաժողով է կազմակերպում
Թուրքական բանակը լուրջ կորուստներ է ունեցել Սիրիայի հյուսիսում
Էրդողանն ասել է, որ գրոհը համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ
Թուրքական գրոհից հետո Սիրիայի քրդերը հայտարարել են զոհերի մասին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը