ԱԺ-ում 4 քաղաքական ուժերը քննարկում են ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Հայաստանի Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն այսօր՝ հուլիսի 13-ին իր հերթական նիստն է անցկացնում:
Նշենք, որ նախորդ նիստերում իրենց առաջարկներն են ներկայացրել խորհրդարանական բոլոր 4 ուժերի ներկայացուցիչները, իսկ նախորդ նիստին ներկա էր վարչապետըին կից ընտրական բարեփոխումների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: վերջինս ներկայացրել իրենց հանձնաժողովում քննարկված առաջարկները:
Հատկանշական է, որ մինչեւ օրս պարզ չէ, թե այս երկու հանձնաժողովները ընտրական օրենսգրքի երկու առանձին նախագի՞ծ են ներկայացնելու, թե միասնական նախագծի են հանգելու:
Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ իրենք անպայման նախագիծ են ներկայացնելու, եւ այն առեւտրի առարկա չի լինելու քաղաքական ուժերի հետ:
ԱԺ ուժերի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ ճիշտ կլինի միասնական դիրքորոշում ձեւավորել՝ կոնսենսուսի հանգելով:
Թե ինչպես կհանգուցալուծվի այս թնջուկը, կերեւա ապագայում: Դանիել Իոաննիսյանն ասել է նաեւ, որ ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին Ընտրական օրենսգրքի իրենց տարբերակը պատրաստ կլինի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի