Ռոնալդուն «Ռեալի» երկրպագուներին խնդրել է հասկանալ իրեն
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն բաց նամակում հայտնել է Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու պատճառների մասին։ Այն հրապարակվել է Արքայական ակումբի կայքում։
«Այս տարիները «Ռեալում», հնարավոր է, ամենաերջանիկն էին իմ կյանքում։ Երախտապարտ եմ ակումբին եւ քաղաքին։ Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել բոլորին սիրո եւ կապվածության համար, որը ստացել եմ այստեղ։
Սակայն հավատում եմ, որ եկել է կարիերայի եւ կյանքի նոր փուլ սկսելու ժամանակը։ Այդ պատճառով էլ խնդրել եմ «Ռեալին» ինձ վաճառքի հանել։ Ես խնդրում եմ բոլորին, հատկապես, իմ երկրպագուներին հասկանալ ինձ։
Սրանք հրաշալի եւ բացառիկ ինը տարիներ էին ակումբում։ Հրաշալի, բայց բարդ ժամանակ էր, քանի որ «Ռեալում» պահանջները շատ բարձր են։ Գիտեմ, որ երբեք չեմ մոռանա, թե ինչպես եմ այստեղ վայելել ֆուտբոլը։
«Ռեալը» նվաճել է իմ եւ իմ ընտանիքի անդամների սրտերը։ Այդ պատճառով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, նախագահին, տնօրեններին, գործընկերներիս, բժիշկներին, ֆիզիոթերապեւտին, «Ռեալի» մյուս հրաշալի աշխատակիցներին։ Անսահման շնորհակալ եմ երկրպագուներին եւ իսպանական ֆուտբոլին։
Շատ եմ մտածել այս մասին։ Գիտեմ, որ եկել է նոր փուլի ժամանակը։ Ես հեռանում եմ, բայց այս խաղաշապիկը, «Ռեալի» խորհրդանիշը, «Սանտիագո Բերնաբեուն» միշտ կմնան հարազատ։ Շնորհակալություն բոլորին։ Ինչպես 9 տարի առաջ ասացի՝ Hala Madrid»,- գրել է Ռոնալդուն։
Ռոնալդուն դարձավ Արքայական ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ 438 խաղում խփելով 451 գոլ։ Նա «Ռեալի» հետ նվաճել է 16 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի չորս գավաթ՝ երեքն անընդմեջ։


















































Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ
Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը
«Ռեալը» հաղթահարում է վնասվածքների դժվար փուլը
Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում