Ֆրանսիան ավելի ուժեղ էր ուժեղ Բելգիայից (Լուսանկարներ)
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ առաջին խաղում Ֆրանսիայի հավաքականը հանդիպեց Բելգիայի ազգային թիմի հետ:
Սանկտ պետերբուրգի մարզադաշատում առաջին խաղակեսում իսկական բաքրձրակարգ ֆուտբոլ էր: պատահական եւ զարմանալի չէ, որ առաջին կեսն անցավ մի շնչում:
Առաջին տասնհինգ րոպեներին գրեթե իդեալական հավասար պայքար էր: Երկրորդ տասնհինգ րոպեներում փոքրիկ առավելություն ունեին բելգիացիները, որոնք անգամ մեկ անգամ շատ մոտ էին դարպասը գրավելուն, բայց հրաշալի խաղաց Լյորիսը, իսկ ահա խաղակեսի վերջին տասնհինգ րոպեներն անցան Ֆրանսիայի բացահայտ առավելությամբ եւ Պավարը շատ մոտ էր գոլ խփելուն, բայց Բելգիային փրկեց Կուրտուան:
Երկրորդ խաղակեսի առաջին հինգ րոպեներին Բելգիան մոտ երեք անգամ ավելի շատ փոխանցում էր կատարել, քան Ֆրանսիան, բայց դա բավարար չէր գոլ խփելու համար: Ավելին, հենց բելգիացիների գրոհները կասեցնելուց հետո ֆրանսիացիների առաջին իսկ ներխուժումը մրցակցի կիսադաշտ ավարտվեց Ումտիտիի գլխի հարվածով խփած գոլով, իսկ անկյունայինից փոխանցման հեղինակը Գրիզմանն էր:


Հինգ րոպե անց Մբապեն կատարեց այս առաջնության լավագույն փոխանցումը, որից հետո Ժիրուն պետք է գրավեր դարպասը, բայց պաշտպանը փրկեց իրավիճակը:
Հետո տարածքային առավելությունն անցավ բելգիացիներին, որոնք ունեցան դարպասը գրավելու մեկ լավ հնարավորություն, բայց հրաշալի խաղաց Լյորիսը: Իսկ խաղի ամենավերջում հակագրոհների ժամանակ Ֆրանսիան գոլ խփելու երկու լավ պահ ունեցան, սակայն Բելգիային փրկեց Կուրտուան:

Ֆրանսիան եզրափակիչում է, իսկ Բելգիան կխաղա երրորդ տեղի համար:
Top-News.am


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում