Կանայք տղամարդկանցից ավելի վատ են պաշտպանված
Ամբողջ աշխարհում կարիքի մեջ հայտնվելու կանանց հավանականությունն ավելի մեծ է, քան տղամարդկանցը, միջինում կանայք ավելի վատ են պաշտպանված եւ ավելի ցածր աշխատավարձ են ստանում: Այս մասին նշված է աղքատության դեմ պայքարի կազմակերպությունների միջազգային միավորման՝ Oxfam-ի զեկույցում, փոխանցում է DW-ն:
Տղամարդկանց եւ կանանց միջեւ աշխատավարձի միջին տարբերությունը կազմում է 23 տոկոս: Փորձագետների կարծիքով՝ աշխատանքի, աշխատավարձի եւ պաշտոնական դիրքի մակարդակի հավասարության հասնելու համար կպահանջվի 170 տարի:
Հետազոտությունը, որը կատարվել է 67 զարգացող երկրներում, պարզել է, որ յուրաքանչյուր 5-րդ տղամարդը դեմ է, որ կինն աշխատի, եթե անգամ անհրաժեշտ որակավորում ունի: 155 երկրներում առնվազն մեկ օրենք կա, որը տղամարդուն տնտեսական ավելի շատ իրավունքներ է տալիս, քան կանանց:
Ամբողջ աշխարհում կանայք 2-ից 10 անգամ ավելի հաճախ են չվճարվող աշխատանք կատարում, որի հետեւանքով սովորելու կամ փող վաստակելու ժամանակ չեն ունենում, նշված է զեկույցում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը