ԵԽ գլխավոր քարտուղարը դժգոհ է Թուրքիայից
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) քննադատել է Թուրքիային՝ կապված լրագրողների եւ պատգամավորի ձերբակալությունների հետ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իրավիճակը ծայրահեղ է կոչել: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով AFP-ն:
Եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանն առաջիկայում չուսումնասիրի կալանավորվածների բողոքները, Ստրասբուրգի դատարանը կարող է զբաղվել հարցով, արդյո՞ք երկրում հետեւում են արդյունավետ պաշտպանության իրավունքին, եւ ինքնուրույն քննել այդ բողոքները: Յագլանդն այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հետ Ստրասբուրգում հանդիպման ժամանակ:
Ի պատասխան՝ Բոզդաղը հիշեցրել է, որ Թուրքիայում 7 հոգանոց հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է կալանավորվածների բողոքները: Յագլանդն իր հերթին ընդգծել է, որ այդ հանձնաժողովը պետք է «լիարժեք անկախ» գործի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի հիման վրա:
Թուրքիայում զանգավածային ձերբակալությունները սկսվել են 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո: Մինչեւ հիմա շուրջ 60 հազար մարդ է ձերբակալվել, կալանավորվել կամ ազատվել աշխատանքից:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը