Իսպանիայում «սեքս-արքայի» պաշտոն են ներդրել
Իսպանիայի կառավարությունում երկրում ծնելության ցուցանիշի բարձրացման համար պատասխանատուի պաշտոն են ներդրել: «Սեքս-արքայի» պաշտոնում, ինչպես այն արդեն կոչել է The Daily Mirror-ը, նշանակել են ժողովրդագրական հարցերով փորձագետ, սենատոր Էդելմիրա Բարեյրային:
Ըստ Lenta-ի՝ 2015 թվականին Իսպանիայում ծնելիության ցուցանիշը զիջել է մահացության ցուցանիշին, ինչից հետո երկրի կառավարությունը սկսել է միջոցներ ձեռնարկել՝ իրադրությունը փոխելու համար:
Վարչապետ Մարիանո Ռախոյը Բարեյրայի հետ այդ հարցով ազգային ռազմավարություն կմշակի:
Ըստ The Daily Mirror-ի՝ 2015 թվականին 18-49 տարեկան իսպանուհիները միջինը 1.3 երեխա ունեին, իսկ Եվրամիության մյուս երկրներում այդ ցուցանիշը հասնում էր 1.58-ի: Իսպանացիները դժգոհում են, որ ամբողջական աշխատանքային օրվանից հետո շատ են հոգնում, եւ ծնելիության ցուցանիշի նվազման համար մեղավոր են համարում աշխատանքային գրաֆիկը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը