Սա այն մոտեցումը չէ, ինչ Հայաստանը պետք է ունենա
«168 ժամ» թերթը գրում է.
«Սա հենց Հայաստանի Հանրապետության որոշումն է եղել, ավելին, հենց Հայաստանը պետք է որոշի իր տնտեսական կառուցվածքին վերաբերող հարցերը։ Ամեն դեպքում, դուք գուցե չիմանաք, բայց ես մշտապես կասկածանքով եմ վերաբերվել Հայաստանում ընդհանրացված ռուսական տնտեսական հանձնառությանը, ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ սա այն մոտեցումը չէ, ինչ Հայաստանը պետք է ունենա»։ Այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ պատասխանելով հարցին, Հայաստանը որքանո՞վ կկարողանա իրականացնել համաձայնագրով նախատեսվող բարեփոխումների փաթեթը՝ հաշվի առնելով ԵՄ եւ ԵՏՄ արժեքային համակարգերի անհամատեղելիությունը։
«Բայց միեւնույն ժամանակ՝ պետք է հասկանալ, որ այս դաշտում Ռուսաստանն ուժեղ խաղացող է։ Ներկայումս կարեւորն այն է, որ մենք վերցնում ենք այն գործիքները, որոնք հասանելի են, եւ որոնք կարող ենք լավագույնս կիրառել։ Տնտեսության որոշ ոլորտներում, տրամաբանական է թվում, որ ԵՏՄ-ն երեւի թե համակարգայնորեն ավելի մոտ է նրան, ինչ Հայաստանը կարող է տրամադրել, իսկ մյուս բոլոր հատվածներում մենք պետք է փորձենք եվրոպական միտումները ներմուծել։
Այսինքն՝ պետք է օգտվել հնարավորություններից, սա երկու կողմի համար էլ շահավետ կլինի»։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում բանակցված համաձայնագիրն այն փաստաթուղթը չէ, որը կարող էր լինել, եթե Հայաստանը միացած չլիներ Եվրասիական տնտեսական միությանը։ «Բայց այդ անդամակցությունն այսօր փաստ է, ԵՄ-ն հաշվի է առնում այդ անդամակցությունը, եւ ես լիահույս եմ, որ զարգացումները դրական ուղղությամբ են ընթանալու»,- ասել է Էնգելը։
Նրա համոզմամբ՝ Մոսկվան խնդիրներ չի հարուցի համաձայնագրի ստորագրման ճանապարհին, քանի որ բանակցությունները սկսվել են Մոսկվայի գիտությամբ եւ ԵՄ-ի կողմից՝ այն գիտակցումով, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը