Սալահը ներողություն է խնդրել Եգիպտոսի հավաքականի երկրպագուներից
Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մուհամեդ Սալահը ներողություն է խնդրել ազգային թիմի երկրպագուներից ԱԱ-2018-ում թիմի ելույթների համար:
Եգիպտոսի հավաքականը, հիշեցնենք, A Խմբում երեք պարտություն է կրել և դուրս մնացել հետագա պայքարից.
«Ցանկանում եմ ներողություն խնդրել եգիպտացի բոլոր երկրպագուներից, ովքեր եկել էին այստեղ` խմբային փուլի այս երեք խաղերում մեզ աջակցելու:
Գիտեմ, որ հիմա նրանց, ինչպես և մեզ համար, շատ դժվար է:
Պարզապես ցանկանում եմ ասել, որ Եգիպտոսի հավաքականը 28 տարվա ընդմիջումից հետո հայտնվել էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում: Հավաքականի որոշ ֆուտբոլիստները չունեն համապատասխան փորձ:
Շնորհակալություն բոլորին, մենք կվերադառնանք 2022 թվականին»,- Սալահի խոսքերն է փոխանցում «The Independent»-ը:
Հիշեցնենք` ավելի վաղ շշուկներ էին պտտվում, թե Սալահը կարող է ավարտել միջազգային կարիերան:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում