Պետդումայի պատգամավորը հիշեցրել է հայերի Ցեղասպանության մասին՝ կոչ անելով արձագանքել Դոնբասի իրավիճակին
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից, պաշտոնական նամակով դիմել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին, որով կոչ է արել ռուսական ալիքին բոյկոտել «Եվրատեսիլ–2017» –ը, որը տեղի է ունենալու Կիեւում։ Պատգամավորի կարծիքով՝ Ռուսաստանը չպետք է իր մասնակցին ուղարկի մրցույթի, ինչպես նաեւ չպետք է այն հեռարձակի։
Պատգամավորի կոչը հիմնված է Կիեւի կողմից տարվող «հակառուսական եւ ռուսաֆոբ քաղաքականության» վրա։
«Խորհրդային Միությունը երբեք իր մասնակցին չէր ուղարկի ֆաշիստական Գերմանիա ինչ որ մի մրցույթի։ Ըստ էության, այսօրվա Ուկրաինան մեզ համար հավասար է ֆաշիստական Գերմանիային։ Հավասար է մի պետության, որն իր ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում։ Եթե մենք հարգում ենք մեկ դար, կես դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակը, ապա ցեղասպանությունը, որ տեղի է ունենում մեր օրերում, առնվազն արժանի է մեր ադեկվատ պահվածքին։ Ես գտնում եմ, որ ազգերը, որոնք անցել են այս սարսափի միջով՝ հայերը, հրեաները, բոլորը պետք է մեզ ամբողջովին հասկանան, որ սա սլավոնական ժողովրդի ցեղասպանություն է»,– իր դիրքորոշումն է մեկնաբանել Միլոնովը՝ լուրերի Դաշնային գործակալությանը տված հարցազրույցում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը