Ռոնալդու. Մորուքս կպահեմ մինչև ԱԱ-2018-ի ավարտը. այն հաջողություն է բերում
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր մորուքը հաջողություն է բերում թիմին աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ.
«Իմ մորու՞քը. դա կատակ էր Իսպանիայի հետ խաղից առաջ:
Հավաքականում իմ թիմակիցներին ասել էի, որ եթե գոլ խփեմ իսպանացիներին, կպահեմ այն: Բախտս բերեց, գոլ խփեցի, գոլ խփեցի նաև այսօր՝ Մարոկկոյի հետ խաղում:
Մորուքս կպահեմ մինչև ԱԱ-2018-ի ավարտը, քանի որ այն հաջողություն է բերում»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «A Bola»-ն:
Հիշեցնենք՝ Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել Պորտուգալիային ԱԱ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մարոկկոյի հետ խաղում (1:0):
Հարձակվողի ակտիվում արդեն 4 գոլ կա Մունդիալում. ավելի վաղ Ռոնալդուն հեթ-տրիկ էր ձևակերպել Իսպանիայի հետ առաջին խաղում (3:3):
Պորտուգալացին ԱԱ-2018-ի ռմբարկուների ցանկի միանձնյա առաջատարն է:


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում