Անկարայի հասցեին Բեռլինի քննադատությունը ավելի կոշտ է դառնում
Թուրքիայում գերմանական Die Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորման կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ-ն զրույցի է հրավիրել Թուրքիայի դեսպանին։ Հանդիպման ժամանակ ԱԳՆ պետքարտուղար Վալտեր Լինդները դեսպանին հասկացրել է, որ ազատ մամուլի մասին Գերմանիայի ու Թուրքիայի պատկերացումները կտրուկ տարբերվում են։ Նախարարը «հիասթափեցնող, ավելորդ ու անհամարժեք» է անվանել Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացիություն ունեցող լրագրողին կալանավորելու որոշումը։ «Գերմանա-թուրքական հարաբերությունները ամենալուրջ փորձությունն են անցնում վերջին տարիներին»,- ասել է նա, փոխանցում է DW–ը։
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը հաջորդ շաբաթ մտադիր է խորհրդանական բանավեճ անցկացնել Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին։
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը նույնպես կոշտ քննադատել է Թուրքիայի իշխանություններին։ «Մենք Գերմանիայում չենք կարող հասկանալ, թե ինչ իմաստ ուներ ազատ մամուլի վրա այդ հարձակումը»,- ասել է նա ու հավելել, որ Թուրքիայում կատարվող իրադարձությունները «լուրջ կասկածներ են առաջացնում այն հարցում, որ այն մտադիր է մնալ իրավական պետություն»։
Բեռլինում ու մի շարք այլ քաղաքներում օրերս Դենիզ Յուջելի պաշտպանության բողոքի ակցիաներ են անցել։
ՀԻշեցնեք, որ Դենիզ Յուջելը փետրվարի 14-ին ինքնակամ էր ներկայացել ոստիկանություն, որը նրան կասկածում է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, տեղեկությունների գործածումը չարաշահելու մեջ։ Փետրվարի 27-ին Ստամբուլի դատարանը նրան կալանավորելու օրդեր է տվել։ Ըստ Թուրքիայի օրենքների՝ նրան կարող են մինչև 5 տարի ժամկետով պահել նախնական կալանքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը