Դանիայի խորհրդարանը չհամարձակվեց օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը
Հունվարի 26-ին Դանիայի խորհրդարանը փաստաթուղթ է ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Նիկոլայ Վիլումսենի եւ Ռասմուս Նորտքվիսթի ներկայացրած բանաձեւը չի պարունակում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Փաստաթուղթն ընդունվել է 89 կողմ եւ 9 դեմ ձայներով, 11 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Հարցով քննարկումը խորհրդարանում անցկացվել է անցած շաբաթ: Ավելի վաղ Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանը NEWS.am-ին հայտնել է, որ շատերն առաջարկում էին օրինագծի տեքստից հանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ինչը եւ վերջնարդյունքում արվեց: «Այսինքն՝ խորհրդարանում հայկական հարցն օգտագործելով՝ պատգամավորները նախընտրեցին քննադատել Էրդողանի քաղաքականությունը: Մեզ ավելի ձեռնտու կլիներ, որ բանաձեւն այս տարբերակով չընդունվեր, քանի որ այն փոփոխությունների է ենթարկվել եւ արդեն ոչ մի կապ չունի հայկական հարցի հետ»,- ընդգծեց Անահիտ Կարապետյանը:
Նաեւ հաղորդվել է, որ Դանիայի իշխող դաշինքի անդամ Liberal Alliance կուսակցությունը նահանջել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրությունից:

















































«Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է. բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են