Թուրքիայում Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն անպատասխանատու և չափն անցած են համարում
Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ավստրիայի արտաքին գործերի և ինտեգրացիայի նախարար Սեբաստիան Կուրցի՝ Թուրքիայի վերաբերյալ նախօրեին արած հայտարարությանը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։
Կուրցը հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում սպասվող սահամանդրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ անցկացնի Ավստրիայում բնակվող թուրքերի շրջանում, քանի որ դա պառակտում կմտցնի հասարակության մեջ և կխոչընդոտի ավսրիաբնակ թուրքերի ինտեգրմանն ուղղված քաղաքականությանը:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն Կուրցի նշյալ հայտարարության վերաբերյալ ասել է, որ դա ոչ մի կապ չունի ժողովրդավարության միջազգային սկզբունքների հետ, և երկակի ստանդարտների կիրառման վառ օրինակ է:
«Մենք անընդունելի ենք համարում այդ անպատասխանատու, չափն անցած հայտարարությունը»,- ասել է Մուֆթուօղլուն և մտահոգություն հայտնել, որ նմանատիպ հայտարարությունը պատկանում է այն նախարարին, ում պարտականությունների մեջ է մտնում ինտեգրացիայի հարցերով զբաղվելը:
Վերջինս նշել է նաև, որ Կուրցը նման հայտարարությամբ գերազանցել է նույնիսկ այն կուսակցությունների ղեկավարներին, որոնք հնչեցրել են հակաիսլամական և ռասիստական հայտարարություններ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը