Ո՞վքեր եւ ինչո՞ւ են օգտվում թիվ մեկ օդանավից
Պաշտոնական հարց վարչապետի աշխատակազմին՝ մայիսի 8-ից սկսած ի՞նչ չվերթներ է իրականացրել երկրի թիվ 1 օդանավը։ Ո՞վ է ուր թռել եւ ի՞նչ է արժեցել դա պետության համար։ Խոսքը ընդամենը 20-25 օրվա մասին է։
Հայաստանյան լրատվամիջոցներն այսօր զարմանքով արձանագրել են, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Տաջիկստան է մեկնել պետության թիվ մեկ բորտով, թիվ մեկ օդանավով: Այդ թռիչքը հարկատուներիս վրա նստել է 20 միլիոն դրամ: Սա խնայողություններից, իշխանության վայելքների դեմ խոսող փոխվարչապետն է։
Միրզոյանը կարող էր վերցնել ընդամենը հազար դոլար եւ տոմս գնելով հասներ Դուշամբե եւ վերադառնար Երեւան: Ընդ որում, այդ այցը Հայաստանին եւ անձամբ Միրզոյանին ոչինչ չի տվել:
«Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն ավտոմեքենաների դատարկ կորտեժը մեկնել էր Վրաստան. Փաշինյանը Թբիլիսիից մեքենաներով պետք է մեկներ Ջավախք), որպեսզի առաջին փոխվարչա¬պետ Արարատ Միրզոյանին, նրա աշխատակազմի ներկայացուցիչներին, իր ընտրած լրագրողներին ու կառավարության մեկ դյուժին անդամներին տանի Դուշանբե՝ ԱՊՀ-ի նիստին մասնակցելու»,- գրում է հայաստանյան թերթերից մեկը:
Նախորդ իշխանությունները նույնպես առանձնակի համեստությամբ չէին տառապում եւ պետության գումարների հանդեպ ավելորդ հոգատարություն չունեին։ Սերժ Սարգսյանն, օրինակ, թիվ մեկ բորտով գնում էր հարսանիք՝ իր հետ տանելով իր քեֆչի ընկերներին, կամ մեկնում էր շախմատի մրցաշարի։ Մենք սրա դեմ ընդվզում էինք, մամուլը բարձրաձայնում էր։ Ցավոք սրտի, նոր իշխանությունները նույնպես չեն կարողանում դիմադրել օդանավային արտոնություններին։
Անդրանիկ Խաչատրյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ