Վաշինգտոնում, Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցը հնարավոր է կոչեն Բորիս Նեմցովի անունով
Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն օրինագիծ է ներկայացրել՝ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցը ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին վերանվանելու վերաբերյալ։
«Երկու տարի առաջ Բորիս Նեմցովը սպանվեց կամրջի վրա, Մոսկվայում՝ Կրեմլի տեսադաշտում, եւ ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց»,– ասվում է սենատորի հայտարարության մեջ։
Ռուբիոն առաջարկել է ԱՄՆ մայրաքաղաքում փողոցը անվանել «Բորիս Նեմցով Պլազա»՝ ի պատիվ սպանված քաղաքական գործչի «եւ այն բոլոր ռուսաստանցիների, ովքեր պայքարում են իրենց դեմոկրատական իրավունքների համար»։ Սենատորի կարծիքով՝ Նեմցովի փողոցը կհիշեցնի «Պուտինի ռեժիմին եւ բոլոր ռուսաստանցիներին, որ այլախոհների ձայները շարունակում են հնչել, եւ ազատության պաշտպանները չեն լռելու։ Դա նաեւ կօգնի ամերիկյան ժողովրդին ավելի լավ գիտակցել, թե ինչ է կատարվում պուտինյան Ռուսաստանում»։
Սենատորը նաեւ խոստացել է, որ «կշարունակի անել ամեն բան, որ Բորիս Նեմցովի սպանության մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը