Թբիլիսին չի քննարկում Աբխազիայի միջոցով երկաթուղու բացումը. Կախա Կալաձե
Վրաստանի կառավարությունում բացառում են Աբխազիայով երկաթգծի բացումը՝ որպես վրաց–ռուսական սահմանին «Կազբեգ–Վերին Լարս» անցակետի այլընտրանք։
Աբխազիայի երկաթգծերի բացման հարցն ակտուալ է դարձել Թբիլիսի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցից հետո։ Նախօրեին վերջինս հայտարարել է, որ պայմանավորվել են «Կազբեկ–Վերին Լարս» այլընտրանքի մասին։
Վրաստանում ընդդիմությունը մտավախություն է հայտնել, որ որպես այլընտրանքային ուղի քննարկվում է Աբխազիայի երկաթուղու բացումը։
Այս դեպքում Ռուսաստանը կարող էր Վրաստանի տարածքով կապվել եւ ապրանքներ ներկրել Հայաստան։ Սակայն համաձայն պաշտոնական Թբիլիսիի՝ քանի դեռ չի լուծվի Վրաստանում տարածաշրջանների հետ , կապված հակամարտությունը, իշխանությունները չեն պատրաստվում Ռուսաստանի հետ վերականգել շփումը երակթուղու աբխազական հատվածով։
Ամենախոշոր՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունում այսօր հայտարարել են, որ իշխանությունները գաղտնի բանակցություններ են վարում Աբխազիայի երկաթուղին բացելու վերաբերյալ եւ պահանջում հրապարակել Հայաստանի հետ բանակցությունների մանրամասները։
Սակայն կառավարությունում նման մեղադրանքները բացառապես հերքել են։
«Առաջին անգամ եմ լսում։ Այդ տեղեկությունը հավաստի չէ։ Կառավարությունում նույնիսկ այդ կոնկրետ նախագիծը չի քննարկվել։ Այնպես որ, դա սուտ է», -ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը