Եվրոպային առաջարկում են հրաժարվել ՆԱՏՕ–ի ֆինանսավորումից
Եթե Եվրոպան չընտրի «զարգացման ճիշտ ճանապարհ», ապա «կգտնվի ամերիկյան հրամանատարության ներքո»
Եվրոպան պետք է ստեղծի իր սեփական բանակը եւ հրաժարվի Հյուսիս–ատլանտյան միությունից, որը «ենթարկվում է ԱՄՆ–ին»։ Այս մասին հայտարարել է «Ավստրիական ազատություն» կուսակցության ղեկավար Հայնց–Քրիստիան Շտրախեն։
«Եթե մենք (ԵՄ երկրները) ստեղծենք եվրոպական բանակ, ապա կտեսնենք, որ կարող ենք ինքնուրույն կազմակերպել մեր պաշտպանությունը»,– ասել է նա։ Շտրախեն ավելացրել է, որ եթե Եվրոպան չընտրի զարգացման «ճիշտ ուղի», ապա «կգտնվի ամերիկյան հրամանատարության ներքո, որը միշտ ունի իր սեփական շահերը»։
Ավստրիական քաղաքական գործչի կարծիքով, Եվրամիությունը նաեւ պետք է զգուշորեն քննադատի Մոսկվային եւ Վաշինգտոնին, որպեսզի չընկնի «մեկուսացման մեջ»։
«Ավստրիական ազատություն »կուսակցության ղեկավարը նաեւ գտնում է, որ Բրյուսելը պետք է «հնարավորինս հրաժարվի պատժամիջոցներից» եւ ստեղծի ՌԴ–ի հետ ազատ առեւտրի գոտի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ