Լիտվան հանդես է եկել հօգուտ իր երկրում ԱՄՆ զինուժի մշտական ներկայության
Լիտվան հանդես է գալիս հօգուտ ԱՄՆ զինուժի մշտական ներկայության իր երկրի տարածքում։ Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը։
«Մենք հանդես ենք գալիս հօգուտ ամերիկյան զինուժի մշտական ներկայության, քանի որ մեր սեփական քանակակազմը շատ սահմանափակ է»,– ասել է Լինկյավիչյուսը:
Ինչպես նշվում է, Լիտվայի սահմանադրությունը արգելում է այլ երկրների ռազմական բազաների տեղակայումը իր երկրի տարածքում։ Սակայն Լիտվայի ԱԳ ղեկավարը գտնում է, որ ամերիկյան զորքերը կարելի է տեղակայել մշտական հիմունքներով, եթե երկիրը իրավունք տա նրանց օգտվել իր բազաներից, պահպանելով դրանց նկատմամբ սեփականության իրավունքը։
Լինկյավիչյուսը նաեւ պատմել է ամերիկացի գործընկերներին, որ Լիտվայի համար կարեւորագույն կետերից մեկը մնում է հակաօդային պաշտպանության հարցը։ Նրա խոսքերով՝ Լիտվայում այն «գործնականորեն չկա»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալթյան երկրները ստորագրել են ՆԱՏՕ–ի զորքի արագ տեղակայման վերաբերյալ համաձայնագիր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ