Էլինար Վարդանյան. Կոչ եմ անում գործընկերներիս խուսափել նման գայթակղությունից (Տեսանյութ)
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովին ելույթով հանդես եկավ ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը:
-Նախընտրական քարոզարշավը բազմաթիվ կուտակված հարցերի վերհանման, քննարկման և բանավեճերի փուլ է լինելու: Ինչ խոսք, թե խնդիրների քանակն է մեծ, թե տեսակետների: Սա նաև բացահայտ պոպուլիզմի, չհաշվարկված, անհիմն, իբր թե զարգացման ծրագրերի փուլ է լինելու:
Կոչ կանեմ իմ գործընկերներին խուսափել նման գայթակղություններից:
Ինձ համար` որպես ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախընտրական փուլը ևս մեկ հնարավորություն է կարևորելու, հանրության ուշադրության կենտրոնում պահելու այն խնդիրները, որոնց շուրջ ես աշխատել եմ վերջին հինգ տարիների ընթացքում:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում չի դադարում մտահոգիչ լինել: Միջազգային բազմաթիվ զեկույցներ ահազանգում են այն, որ խախտվում է հավաքների ազատության իրավունքը, հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառվում է անհամաչափ ոստիկանական ուժ, տեղի են ունենում կամայական կալանավորումներ, կիրառվում է բռնություն ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ լրագրողների նկատմամբ: Եւ այս ամենի շրջանակներում կարևոր է արդար և անկախ դատական իրավունքի ձևավորումը, - ասաց Էլինար Վարդանյանը:
Էլինար Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանում առկա դեմոգրաֆիական խնդիրներին, նշելով, որ պաշտոնական տվյալներով նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 50 հազար քաղաքացի:
-Այս պայմաններում պետք է ռադիկալ քայլեր ձեռնարկվեն երկրում դեմոգրաֆիական խնդիրները լուծելու համար: Այդպիսի քայլերից մեկը կարող է լինել մայրերին իրական աջակցության ծրագիրը: Ծնվող առաջին երեխային հատկացվող գումարը դարձնել 100 հազար, երկրորդինը` 500 հազար դրամ, երրորդինը` մեկ միլիոն, իսկ չորրորդ երեխայի դեպքում այդ գումարը պետք է կազմի երկու միլիոն դրամ, - ծրագրային լուծումներ առաջարկեց նա:


















































Հանրաքվեից հետո սահմանադրական ճգնաժամ է սկսվելու. Էլինար Վարդանյան
Պետք է կտրուկ ուժեղացնել հանրային վերահսկողությունը
Էլինար Վարդանյան. «Ջրառատում կատարվածը հայաստանյան բարքերի հետևանք է»
Էլինար Վարդանյան. «Համատարած արդարության բացակայությունն է պատճառ դառնում նաև արտագաղթի»
Էլինար Վարդանյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Դանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
Wildberries-ում մեկնարկում է պատվերների ստացման կետերի ռեբրենդինգը
Երևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ