ՆԱՏՕ-ի լուծարումը բարիք կլիներ աշխարհի համար
Միջազգային ասպարեզում ՆԱՏՕ-ի ագրեսիվ դիրքորոշումը սպառնալիք է ստեղծում եվրոպական մայրցամաքի խաղաղության համար, համարում է գերմանական Der Freitag ամսագրի սյունակագիրը։
Նա կարծում է, որ սառը պատերազմի ավարտից հետո դաշինքը «ինքնության լուրջ ճգնաժամ» է ապրում։ Հեղինակը շեշտում է, որ Վարշավայի պայմանագրի կազմակերպության լուծարումից հետո դաշինքը վերածվել է «անցյալի վերապրուկի»։ ԸՆդ որում ՆԱՏՕ-ի լուծարումով՝ արևմտյան երկրները կարող էին զգալիորեն նպաստել խաղաղությանը։
«Պատմության մեջ միակ անգամ մենք հնարավորություն ունեինք սկսել համընդհանուր զինաթափում, անցնել համընդհանուր ապառազմականացման,- համարում է Ռայմանը,- Սակայն ՆԱՏՕ-ն մերժեց խաղաղ ճանապարհը, դա են հաստատում թվերը, դաշինքի երկրներին է բաժին հասնում աշխարհի ռազմական ծախսերի 60 տոկոսը»։
Հեղինակը նաեւ անդրադարձել է դեպի Արեւելք ՆԱՏՕ- ի ընդլայնմանը։ Նրա կարծիքով այն ոչ մի կերպ կապակցված չէ ժողովրդավարության կամ ազատական արժեքների պաշտպանության հետ ու ագրեսիվ բնույթ ունի։
Ամփոփելով՝ սյունակագիրը նորից ուշադրություն է հրավիրում դաշինքի ագրեսիվ բնույթին։ Ընդ որում դաշինքի հիմնարար փաստաթղթով, որը կնքվել է 1949-ին, անդամ երկրները պարտավոր են նպաստել միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ