Հռոմի պապը քաղցրահամ ջուրը նոր համաշխարհային պատերազմի հնարավոր պատճառ է կոչել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտավախություն է հայտնել, որ քաղցրահամ ջրի պակասը կարող է հանգեցնել նոր համաշխարհային հակամարտության: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ջրային պաշարների հասանելիության իրավական ասպեկտներին նվիրված համաժողովի ժամանակ ունեցած ելույթում նա ասել է, որ եթե որեւէ երկիր կամ երկրների խումբ մաքուր ջուր ունենալու հնարավորությունը մարդու հիմնարար իրավունք չի համարում, ապա դա բոլորին վերաբերող եւ եսասիրության խնդիր է:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում ջրային պաշարների պակասի խնդրի առջեւ կանգնած է մարդկանց ավելի քան 40%-ը, մաքուր ջրից զրկված է մոլորակի 783 մլն բնակիչ:
«ՄԱԿ-ի հրապարակած թվերը չեն կարող անտարբեր թողնել մեզ: Ամեն օր հազարավոր երեխաներ են զոհվում ջրի հետ կապված հիվանդություններից: Ամեն օր միլիոնավոր մարդիկ վարակված ջուր են օգտագործում: Հարկավոր է փոխել իրավիճակը»,- ասել է Հռոմի պապը:
Ելույթի ավարտին Պապը քաղաքական գործիչներին, գիտնականներին, հավատացյալներին ու խոշոր ձեռներեցներին կոչ է արել միավորել ջանքերը՝ աղբյուրները պահպանելու անհրաժեշտությունը ժողովրդին հասցնելու եւ մաքուր ջրով հնարավորինս մեծ թվով մարդկանց ապահովելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ