Կարեն Կարապետյանի ճշմարտության պահը
Այսօր հասկանալի, ինչպես նաեւ դեռ անհասկանալի պատճառներով համակարգված գրոհ է սկսվել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի դեմ: Հետաքրքիրն այն է, որ այդ գրոհին ակտիվորեն մասնակցում են մարդիկ, ովքեր դեռ շաբաթներ, ամիսներ առաջ հիացմունքով էին խոսում նրա մասին:
Կարեն Կարապետյանը համաձայնեց վարչապետի պաշտոնը ստանձնել երկրի համար բավական ծանր իրավիճակում: Համաձայնվեց եւ կարողացավ իր խոսքով, գործով նպաստել ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը: Այո, նրանից սպասելիքներն ավելի մեծ էին, նրանից ավելի մեծ նախաձեռնողականության սպասում կար, բայց եղավ այն՝ ինչ եղավ:
Հիմա կրկին երկրի համար բարդ վիճակում Կարեն Կարապետյանը բարդ առաքելություն է իր վրա վերցրել: Հիմա փոխանակ օգնենք նրան, դեռ մի բան էլ խանգարում, քարկոծում ենք: Չենք խոսում նրանց մասին, ովքեր չեն հասկանում ինչ է պետությունը, ինչ է միջպետական հարաբերությունները: Խոսում ենք նրանց մասին ովքեր գիտակցում են, բայց իրենց խոսքով եւ գործով հակառակն են անում:
Կարեն Կարապետյանը հսկայական պատասխանատվություն է վերցրել, եւ նա հենց դրա համար հարգանքի է արժանացել: Ի դեպ, հատուկ շեշտենք, որ նա բոլորովին էլ նպատակ չունի իշխանության գլխին պահել ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն իր դարն ապրեց: Կարեն Կարապետյանը հիմա ջանքեր է գործադրում հանուն երկրի կայունության եւ անցնցում առաջընթացի: Սա պետք է հասկանանք:
Արմեն Սիմոնյան


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի