Այցը Լեռնային Ղարաբաղ հանցագործություն չէ․ բելգիացի պատգամավորներ
Բելգիայի մի քանի օրենսդիրներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին չօգտագործել Ինտերպոլը որպես քաղաքական ճնշումների եւ ահաբեկման գործիք։
Նրանք ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները «Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի»՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանի կալանավորման միջազգային օրդեր են տվել։
«Չնայած այն բանին, որ միջազգային իրավունքում համապատասխան հիմնավորում չկա, որով կարգելվի որեւէ մեկին գնալ Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի իշխանությունները տարբեր մեթոդներ են կիրառում ահաբեկման եւ այցերի քրեականացման համար»,-նշված է հայտարարությունում։
Պատգամավորները նշում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ Ղարաբաղի բնակչության մեկուսացումը ՄԱԿ հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքների խախտում է։ «Մենք համոզված ենք, որ Ինտերպոլը չպետք է օգտագործվի քաղաքական հետապնդումների կամ ահաբեկման համար։ Ներկայումս մենք ընդգծում ենք, որ հակամարտության կայուն կարգավորման կարելի կլինի հասնել միայն կողմերի՝ այդ թվում, Լեռնային Ղարաբաղի բնակչության միջեւ արդար երխոսության միջոցով»,-նշված է հայտարարության մեջ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո