Արդեն իսկ պարզ է՝ փոփոխություններն անխուսափելի են
Պաշտոնապես ընտրարշավը չի մեկնարկել, սակայն արդեն այստեղից ու այնտեղից լուրեր են հասնում, թե ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականները միմյանց դեմ կատաղի պայքար են մղում: Ընդ որում, սա մեղմ ձեւակերպում է:
Արդեն լուրեր են շրջանառվում, որ գործը հասել է ծեծուջարդերին, սպառնալիքներին: Եւ սա դեռ սկիզբն է: Սա ռեյտինգային ընտրակարգի եւ երկրում, ավելի ճիշտ կառավարող կուսակցությունում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի հետեւանքներն են:
Եւ այս ամենը, ինչպես նաեւ ժողովրդի վերաբերմունքը կառավարող կուսակցությանը, հուշում են, որ Հայաստանում արդեն իսկ փոփոխություններն անխուսափելի են: Այլեւս իշխանությունները չեն կարող կառավարել այնպես, ինչպես նախկինում:
Ընդ որում, կառավարող կուսակցության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների հրապարակումներն էլ հուշում են, որ որպես հիմնական մրցակից ՀՀԿ-ը ղեկավարությունը տեսնում է ի դեմս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի: Որոշլրատվամիջոցներ չեն հոգնում ցեխ շպրտել այս դաշինքի ուղղությամբ: Ի դեպ, որքան շատ են շպրտում, այնքան ժողովուրդն ավելի ճիշտ հետեւություններ է անում եւ թեքվում դեպի Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի ղեկավարած դաշինքը:
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են