Ցուցարարները փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը
Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգումը կանխելու նպատակով պայքարի դուրս եկած «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները և «Հանուն Հայաստան պետության» ճակատը այսօր հանրահավաք անցկացրեցին Երևանի Ազատության հրապարակում, ինչից հետո հանրահավաքի մասնակիցները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը:
Նշենք, որ ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչ այս պահը չի իրականացրել, քանի որ հավաքի կազմակերպիչը ընդհանուր առմամբ կատարում է «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված իր պարտականությունները, իսկ հավաքը կրում է խաղաղ, սահմանադրական բնույթ: - «Չնայած ասվածին, երթ իրականացնելու օրենքով սահմանված պայմաններն ամբողջությամբ չեն պահպանվում, իսկ առանձին դեպքերում երթի բնականոնությունն ապահովելու իրավական պահանջը խախտվում է», - նաև նշել է ոստիկանությունը՝ երթի կազմակերպչին և մասնակիցներին հորդորելով «այսուհետ ևս պահպանել հավաքի խաղաղ բնույթը, հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից»:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է