Թրամփը ցանկանում է ընդլայնել ԱՄՆ միջուկային զինանոցը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է ընդլայնել երկրի միջուկային զինանոցը՝ նկատելով, որ ԱՄՆ-ն ունի իր հնարավորություններից շատ ավելի քիչ զենք:
Աղբյուրը նկատում է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփն առաջին անգամ է անդրադարձել ԱՄՆ միջուկային զինանոցին:
Հարցազրույցի ժամանակ ԱՄՆ 45-րդ նախագահն ընդգծել է, որ կցանկանար աշխարհն առանց միջուկային զենքի տեսնել:
«Ես առաջին մարդն եմ, որը կուզենար երկրներն առանց միջուկային զենքի տեսնել: Բայցևայնպես, մենք չենք պատրաստվում հետ մնալ որևէ երկրից՝ նույնիսկ եթե դա բարեկամական երկիր է: Մենք երբեք չենք կորցնի մեր միջուկային հզորությունը: Պարզապես հրաշալի կլիներ, եթե ոչ մի երկիր միջուկային զենք չունենար: Բայց եթե երկրները շարունակելու են պահել իրենց միջուկային զինանոցները, ապա մենք պատրաստվում ենք նրանց շարքում լինել առաջինը»,-ասել է Թրամփը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռուսաստանն ունի 7.000, իսկ ԱՄՆ-ն՝ 6.800 մարտագլխիկ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ