Գերմանիայում հայտնել են երկրում պոտենցիալ իսլամիստ ահաբեկիչների քանակի աճի մասին
Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը (BfV) հայտնել է, որ երկրում աճել է պոտենցիալ իսլամիստ ահաբեկիչների թիվը, գրում է Frankfurter Allgemeine–ը։
«ՀԻմա մեր հաշվարկով 1․6 հազար մարդ կա, որոնք կարող են իսլամական ուղղվածության ահաբեկչություն իրականացնել»,- հայտնել է գերատեսչության ղեկավար Հանս Գեորդ Մաասենը Բեռլինում Եվրոպական ոստիկանական կոնգրեսում։ Դեռ 2016-ի վերջին, նրա խոսքով, նման մարդկանց թիվը 1․2 հազարից չէր անցնում։
Մաասենը շեշտել է, որ Գերմանիայում կա մշտական ահաբեկչական սպառնալիք։ «Հիմա սպառնալիքի տակ է ոչ միայն ԱՄՆ-ն, այլ առաջին հերթին Արեւմտյան Եվրոպան, այդ թվում Գերմանիան»։
Հատուկ սպառնալիք են ներկայացնում «ահաբեկիչների ջոկատները, որոնք Գերմանիա են ժամանել հենց ահաբեկչություն կազմակերպելու նպատակով։ Նման անձինք կարող են ժամանած լինել Սիրիայից, հեեւաբար ունեն մարտական փորձ»։ «Ահաբեկիչների ջոկատները արտակարգ իրավիճակներում կարողանում են ավելի հմուտ գործածել Կալաշինկով ավտոմատները, քան Բեռլինի ոստիկանները՝ իրենց զենքը»,- շեշտել է Մաասենը։
Բայց Եվրոպայում վերջին երկու տարիներին իրականացված 15 ահաբեկչություններից միայն երեքի կազմակերպիչներն են նման ջոկատները եղել, մնացածը՝ այդ թվում անցած տարի Գերմանիայում տեղի ունեցած հինգ ահաբեկչությունները, իրականացրել էին առանձին հանցագործներ կամ էլ փոքր հանցախմբեր, ասել է Մաասենը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ