Մարմնավաճառ Նաստյա Ռիբկան ու նրա սեքս մարզիչ Ալեքս Լեսլին մեղադրվում են բռնաբարությունների մեջ
Մարմնավաճառ Նաստյա Ռիբկան ու նրա սեքս մարզիչ Ալեքս Լեսլին թաիլանդական բանտում են գտնվում արդեն մեկ ամսից ավել: Նրանց ազատազրկել են երկրում ապօրինի սեքս մարզումներ իրականացնելու համար։ Սակայն նրանց գործում ավելացել է ևս երկու հոդված` «մարմնավաճառության կազմակերպում» և «բռնաբարություններ»:
Աղբյուրը հայտնել է, որ երկու մեղադրանքներով էլ ոստիկանությունում առկա են տուժողների հայտարարությունները:
Ավելին, Նաստյա Ռիբկայի և Ալեքս Լեսլիի արտաքսման հարցը անորոշ ժամանակով հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Նաստյա Ռիբկան ու սեքս մարզիչ Ալեքս Լեսլին Թաիլանդում բանտում են հայտնվել։ Նաստյան ու Ալեքսն այն տասը ռուսաստանցիներից են, որոնք ձերբակալվել են Թաիլանդում ապօրինի սեքս մարզումներ իրականացնելու համար։ Տեղի օրենսդրությունը նախատեսում է պատիժ այդ արարքի համար՝ մինչև երկու տարի ազատազրկման և/ կամ մինչև 100 հազար բատ (ավելի քան 3 հազար դոլար) տուգանքի ձևով։ Որպես կանոն, տեղի իշխանությունները սահմանափակվում են տուգանքով ու արտաքսումով, որը ենթադրում է Թաիլանդ մուտք գործելու ժամանակավոր արգելք։
Հետո թաիլանդական Պատայի քաղաքի ոստիկանությունը հրաժարվել է Նաստյա Ռիբկային ու նրա սեքս մարզիչ Ալեքս Լեսլիին ազատ արձակել գրավի դիմաց, իսկ աղջկա Instagram-ում հայտնվել են Նաստյայի ու նրա ընկերների հաղորդագրությունները, որտեղ Նաստյան պատմում է բանտի պայմանների մասին, քաղաքական ապաստան է պահանջում ԱՄՆ-ում, մեղադրում ԱԴԾ-ին ու սպառնում հրապարակել Թրամփի հետ ռուսական կապերը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է