«Ես հայ տղամարդ եմ, կարողանում եմ պատրաստել միայն ձվածեղ ու խորոված». Միխայիլ Գալուստյան (տեսանյութ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն, դերասան ու պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը մասնակցել է Լեոնիդ Յակուբովիչի վարած «Զվեզդա նա «Զվեզդե»» հաղորդմանն ու պատմել իր խոհարարական «հմտությունների» մասին:
«Ես ընդհանրապես պատրաստել չգիտեմ. միայն ձվածեղ ու խորոված: Ես հայ տղամարդ եմ, իսկ յուրաքանչյուր կովկասյան, արևելյան ընտանիքում միշտ պետք է կինը պատրաստի: Տղամարդը ձվածեղ է պատրաստում, երբ կողքին կին չկա, իսկ խորոված՝ երբ բոլորը միասին են հավաքվում: Մնացած ամեն ինչ վերաբերում է կանանց»,- Յակուբովիչին պատմել է Գալուստյանը:
Միևնույն ժամանակ, դերասանը պատմել է, որ իր հայրն ամբողջ կյանքի ընթացքում խոհարար է աշխատել, իսկ մայրը բուժաշխատող է եղել:
Գալուստյանը մանրամասնել է, որ մոր հորդորով ավարտել է բժշկական ուսումնարան ու հարկ եղած դեպքում կարող է նույնիսկ ծնունդ ընդունել:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է