ԶԼՄ–ները հաղորդել են Կոնգոյում վրացական օդաչուի գերեվարման մասին
Վրացական ռազմական օդաչու Սոսո Օսիուրաուլիին գերի են վերցրել Կոնգոյի ապստամբները,- հաղորդում է «Ռուսթավի» հեռուստաալիքը՝ հղում անելով պահեստի գնդապետ Դավիթ Մակիշվիլիին, ով հիմա ծառայում է Ուկրաինայի ազգային գվարդիայում։
Զինվորականի խոսքերով՝ Օսիուրաուլիի ուղղաթիռը խփվել է Կոնգոյի Հանրապետությունում։ Նա նաեւ նշել է, որ օդաչուի ազատագրման համար ապստամբները 1 միլիոն դոլար փրկագին են պահանջում։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, ուղղաթիռը խփվել է հունվարի 27-ին։ Մակիշվիլին Վրաստանի իշխանությանը կոչ է արել աջակցել օդաչուի ազատագրմանը։
Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ չեն կարող մեկնաբանել իրավիճակը, պարզաբանելով, որ Օսիուրաուլին իրենց գերատեսչության կողմից չի ուղարկվել Կոնգո։
Վրաստանի ԱԳՆ–ն հաստատել է փաստը, որ Կոնգոյի տարածքում, հունվարին ուղղաթիռ է խփվել։ Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոնգոյում չեն կարող հաստատել՝ արդյոք ուղղաթիռում եղել են Վրաստանի քաղաքացիներ եւ մասնավորապես՝ Սոսո Օսիուրաուլին, թե՝ ոչ։
Այն մասին, որ Կոնգոյում աղետի են ենթարկվել երկու ռազմական ուղղաթիռ, հունվարի 30-ին հաղորդել էր Reuters գործակալությունը՝ հղում անելով իշխանական ներկայացուցիչ Լամբերտ Մենդեին։ Նրա խոսքերով՝ պարզ չէ, թե ինչն է պատճառ հանդիսացել վթարի համար. երկու ինքնաթիռն էլ ընկել են Հյուսիսային Կիվու նահանգում՝ Ռուանդայի եւ Ուգանդայի հետ սահմանից ոչ հեռու։
Ըստ աղբյուրների հայտնած տեղեկությունների՝ ուղղաթիռները վթարի են ենթարկվել նախկին կոնգոլեզյան ապստամբ M23 խմբավորման զինյալների հետապնդման ժամանակ։ Ներքին գործերի նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ