Գուտերեշն առաջարկել է ՄԱԿ-ում ահաբեկչության դեմ պայքարի վարչություն ստեղծել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է կառույցում ահաբեկչության դեմ պայքարի վարչություն ստեղծել։ Այդ մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ երկրների հանդիպման ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված նիստին ելույթ ունենալով՝ Գուտերեշը հանդես է եկել «նոր հակաահաբեկչական վարչություն» ստեղծելու նախաձեռնոթյամբ, որը կգլխավորի գլխավոր քարտուղարի նոր տեղակալը։
Ներկայում ՄԱԿ-ում գոյություն ունի Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեն։ Այն ստեղծվել էր 2001 թվականին՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։
«Մեր նպատակն է նոր գործընկերություն ստեղծել անդամ երկրների հետ ահաբեկչական սպառնալիքին հակազդելու համար, որին պետք է արձագանքել անհապաղ»,- ասել է Գուտերեշը։
Նա խնդրել է անդամ երկրների ներկայացուցիչներին գրավոր կամ բանավոր ներկայացնել իրենց պատկերացումներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։


















































ՄԱԿ-ի փորձագետ․ Ուրբանիզացիան ու ֆինանսական շահարկումները հանգեցրել են գլոբալ բնակարանային ճգնաժամի
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հանկարծամահ է եղել Նյու Յորքում
ՄԱԿ–ը հույս ունի, որ ԱՄՆ–ը կպահպանի փախստականների պաշտպանության գործում առաջատարի դերը
ՄԱԿ–ը ցանկանում է պաշտպանել իրազեկիչներին
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ