Բավարիայում կարող են արգելել փարանջան ու նիկաբը
ներկայացրել են օրինագիծ, որը նախատեսում է արգելել դեմքը ամբողջությամբ ծածկող մուսուլմանական հագուստը՝ փարանջան ու նիկաբը։ Արգելքը գործելու է դպրոցներում ու համալսարաններում։ Նաեւ հնարավոր չի լինի նման տեսքով հայտնվել աշխատավայրում ու մեքենա վարել, հայտնում է BBC–ն։
«Շփումը միայն բառերը չեն, այլ նաեւ արտաքին տեսքը, դեմքի արտահայտությունը, դիմախաղը»,- հայտնել է Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Գերմանը։
Նա նշել է,որ դեմքը ծածկելու սովորությունը հակասում է շփման այն մշակույթին, որը գոյություն ունի Գերմանիայում։ Նրա խոսքով, շփումը ժողովրդավարական հասարակության պայմաններից մեկն է։
Այդ արգելքի հակառակորդները ասում են, որ այն քիչ գործնական նշանակություն կունենա, քանի որ Բավարիայում այդքան էլ մեծ չէ մուսուլմանների թիվը։ Արգելքի հակառակորդների կարծիքով այս քայլը պոպուլիստական է ու պայմանավորված է այս տարվա սեպտեմբերին ծրագրված ընտրություններով։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ