Իրանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին: «Արմենպրեսս»֊ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Շնորհավորական ուղերձում Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու երկրի ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը պատմական և մշակութային կապերը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը Երևանի ու Թեհրանի միջև ապագայում ավելի կընդլայնվեն:
Իրանի նախագահն Արմեն Սարգսյանին մաղթել է առողջություն ու հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում:
Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 2-ին, նա իր լիազորությունները կստանձնի ԱԺ հատուկ նիստում ապրիլի 9-ին:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է