Մեկ միլիարդանոց խարդախություն Թուրքիայում. 25–ամյա երիտասարդը խաբել է 80 հազար քաղաքացու
Թուրքիայում թիվ մեկ թեման դարձել է «Գյուղատնտեսական բանկ» խաղի կազմակերպիչ Մեհմեդ Այդընի կողմից 80 հազար քաղաքացու խաբելու եւ գումարներով Թուրքիայից փախչելու փաստը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ 25–ամյա Մեհմեդ Այդընը համակարգչային խաղ էր ստեղծել, որում օգտատերերը վիրտուալ անասուններ կամ հավ են գնում իրական փողերով։ Կազմակերպիչը այդ հավեր կամ անասուններ գնողներին խոստացել էր 220 տոկոս շահույթ մեկ տարի անց՝ հայտարարելով, որ իրենց տված գումարներով իրական անասնաֆերմա է կառուցվում եւ հիմնական շահույթը գալու է հենց այդ անասնաֆերմայից։
25–ամյա երիտասարդին հաջողվել է նման ձեւով հավաքել մինչեւ 1 միլիարդ դոլար 80 հազար քաղաքացուց։
Երբ տոկոսները ստանալու համար քաղաքացիները գնացել են «Գյուղատնտեսական բանկ» խաղի գրասենյակ, պարզվել է, որ ընկերությունը լուռ հեռացել էր տարածքից՝ չթողնելով ոչ պարզաբանում։
Անմիջապես հայտնի է դառնում, որ խաղի գլխավոր տնօրեն Մեհմեդ Այդընը անհետացել է, իսկ խաղի բանկային հաշիվներն էլ զրոյական են, այսինքն Մեհմեդ Այդընը տարել է ամբողջ գումարը։
Նշվում է, որ դարի խարդախության հեղինակ Մեհմեդ Այդընը Դուբայի միջոցով փախել է Ուրուգվայ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Երեկ նոր սկսել ենք, 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան