Ինչ են քննարկելու Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի ԱԳ նախարարները
Ադրբեջանը, Թուրքիան, Իրանն ու Վրաստանն այսօր պատրաստվում են լայն համագործակցության վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» ստորագրել։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, Բաքվի VI-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք աշխատել ենք ընդհանուր «ճանապարհային քարտեզի» վրա, և այսօր նախատեսում ենք ստորագրել այն: Այն ներառում է տարբեր ոլորտներ՝ այդ թվում տրանսպորտի, կապի, էներգետիկայի, տարածաշրջանային հարցերի, տնտեսության, առևտրի ու մաքսային հարցերի հետ կապված նախագծեր», - ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ չորս երկրների ԱԳՆ ղեկավարներն առաջին անգամ են հանդիպում նման ձևաչափով:
Ըստ Չավուշօղլուի՝ կողմերը շատ թեմաներ ունեն քննարկելու, որոնց թվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծին Իրանի մասնակցությունը, էներգետիկ նախագծեր և այլն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին