Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

ԵԱՀԿ գրասենյակը Երեւանում փակվել է Ադրբեջանի ջանքերով. Թոմաս դե Վաալ

Ղարաբաղյան հակամարտության պարագայում գոյություն ունի միջազգային հավասարակշռություն։ Այսպիսի կարծիք է հայտնել Քարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալը Երեւանում անցկացվող «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ։

Գիտաժողովն իրականացվում է «Հասարակության եւ որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Նրա խոսքով, տիրապետող է կարծիքը, թե հակամարտությունն աշխարհաքաղաքական է. «Պետք է հիշել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ առաջացել էր լուրջ խնդիր, որը համընկել էր 2016 թվականի իրադարձությունների հետ, սակայն հակամարտության դինամիկան էականորեն չի փոխվել, այսինքն՝ այն կախված չէ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններից։ Եթե այն աշխարհաքաղաքական հակամարտություն լիներ, կարելի կլիներ դինամիկայի փոփոխություն ակնկալել»,–պարզաբանել է փորձագետը։ Այս առնչությամբ նա նկատել է, որ աշխարհում նոր միտում կա՝ խոշոր պետությունները որոշակի շահեր ունեն տարածաշրջանում, Բաքվում եւ Երեւանում, եւ այդ շահերը գերակայում են հակամարտության լուծման շահերին։ Ռուսաստանի շահերը կապված են Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների հետ։

Փորձագետը ընդգծել է, որ բավականին հզոր կոնսենսուս է առկա Ռուսաստանի, ԱՄՆ–ի եւ Եվրոպայի միջեւ այս հակամարտության կարգավորման հարցում։ Մոտեցումները երեւում են համանախագահող երկրների առաջնորդների մի շարք հայտարարություններում։Նրանց միջեւ չկան տարաձայնություններ արդյունքի առնչությամբ, տարածայնությունները վերաբերում են նյուանսներին։ Սակայն հավասարակշտության վիճակը երկիմաստ է վերջնական կարգավիճակի հարցում, այստեղ տեսլական չկա, իսկ կարգավորումը հետաձգվում է։ Կողմերի միջեւ շարունակվում են ակտիվ դիվանագիտական եւ տեղեկատվական պատերազմները։ Ընդ որում, փորձագետի կարծիքով, երկու կողմերն էլ համոզված են, որ ռազմական հակամարտությունն ավարտված չէ եւ առջեւում եւս մել «լուրջ մարտ» է սպասվում։ Այդ է պատճառը, որ Երեւանն ու Բաքուն շատ զգույշ են հնարավոր փոխզիջումների հարցում։

«Աշխարհում փոխվում է նորաձեւությունը անջատողականության առումով։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ անջատողականությունը վատ է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ լավ։ Սակայն կան բացառություններ»,–նշել է Վաալը եւ որպես գլխավոր օրինակ Եվրոպայում հիշատակել Կոսովոն՝ հավելելով, որ չնայած բոլոր խոսակցություններին, այն նման է ղարաբաղյան հակամարտությանը. «Ղրիմից հետո սկսվեց ավելի շատ խոսվել տարածքային ամբողջականության մասին։ Սա ոգեւորեց Ադրբեջանին»,–նշել է փորձագետը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը փորձել է ԵՄ գագաթաժողովի հռչակագրում իրեն շահավետ դրույթներ մտցնել։ Այժմ կողմերը շարունակում են հետեւել աշխարհում նկատվող միտումներին։

Քննադատելով Ռուսաստանի կողմից կողմերին զինելու քաղաքականությունը՝ նա նկատել է, որ Ռուսաստանը չունի բավականաչափ փափուկ ուժ հարցի լուծման համար, չնայած նրա դերը չպետք է հերքել։ «Բոլորը ցանկանում են հակամարտության լուծումը, բայց իրենց կողմից նվազագույն ծախսերով։ Ոչ ոք չի ցանկանում լինել հակամարտության «տերը»»,–նշել է Վաալը՝ միաժամանակ, բավականին քննադատորեն խոսելով ԵԱՀԿ գործունեության արդյունավետության մասին։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ջանքերով փակվեց ԵԱՀԿ գրասենյակը Երեւանում։

Նա հիշեցրել է, որ բոլոր փաստաթղթերում եւ հայտարարություններում, առաջին հերթին, խոսվում է խաղաղության պահպանման եւ վստահության մթնոլորտի ամրապնդման մասին։ Փորձագետի խոսքով, հնարավոր չէ տունը կառուցել առանց հատակի։ Խոսելով բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին՝ նա հիշել է հին իռլանդական ասացվածքը այն մասին, թե ինչպես են գյուղացուն հարցնում Դուբլին տանող ճանապարհը, իսկ նա մտածելով պատասխանում է. «Ես այստեղից Դուբլին չէի գնա»։ «Բայց որտեղից պետք է սկսել»,–նկատել է Վաալը։ Նրա խոսքով, տպավորություն է, թե Մոսկվան չի ցանկանում այլ խաղացողների մասնակցությունը հակամարտությունում։ Սակայն, հարեւաններն, ինչպես օրինակ, Իրանն ու Վրաստանը կարող են դրական դեր խաղալ՝ ունենալով լավ հարաբերություններ հակամարտող կողմերի հետ։

Կարգավորման հեռանկարներին անդրադառնալով՝ փորձագետը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու ադրբեջանը փոխվում են, սկսում են զարգանալ առանց Ռուսաստանի կողմը նայելու. «Բայց չեմ կարծում, թե Ղարաբաղի հարցով դինամիկան կփոխվի»,- ասել է Վաալը: