Հունաստանի ԱԳՆ-ն Թուրքիային զգուշացել է զերծ մնալ նոր սադրանքներից
Էգեյան ծովում վերջին սադրանքները միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը՝ Անկարային «կոշտ պատասխանի» մասին նախազգուշացնելով, հաղորդում է RIA Novosti-ն։
«Ես կես տարի առաջ Թուրքիային «նյարդային գերտերություն» եմ անվանել, գերտերություն, որը ինչպես 19-րդ դարում հետբիսմարկյան Գերմանիան, սկսեց նյարդայնանալ եւ հավասարակշռություն չպահպանեց շրջապատի հետ », — ասել է նախարարը։
«Թուրքիայում ինչ-որ մեկը կարծում է, որ Հունաստանը կարող է դառնալ ինչպես Սիրիան կամ Իրաքը։ Ֆարմակոնիսում տեղի ունեցածը խաղեր չեն։ Դա միջազգային իրավունքի լուրջ խախտում է, եւ ես կարծում եմ, որ նրանք պետք է իմանան- մենք միշտ չէ, որ համբերատար կլինենք եւ մեր պատասխանն առավել կոշտ կլինի», — ասել է Կոտզիասը։
Նրա խոսքով՝ Հունաստանը տեղեկացրել է միջազգային կառույցներին խախտումների մասին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ կապված Թուրքիայի՝ հունական տարածքային ջրերի խախտման ու նրա վարքագծի հետ։ «Բայց ես նորից ցանկանում եմ ասել,որ դրանք մեր տիրապետության տակ եղած միակ գործիքները չեն։ Մենք ոչ ավերված Սիրիան ենք, ոչ կործանված Իրաքը։ Թուրքիան սխալ է անում՝ համարելով, որ եթե մենք ճգնաժամի մեջ ենք, ունակ չենք պաշտպանելու երկրի անվտանգությունը։ Նրանք մեծ սխալ են անում», — ասել է ԱԳՆ ղեկավարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ