Անձնական ոչինչ չկա, պարզապես գործարք է. Կոսաչեւը պարզաբանել է Ադրբեջանին զենք վաճառելու պատճառը
Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին իրականացվել է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել մինչեւ 2016 թ. ապրիլը (ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ արցախա–ադրբեջանական շփման գծում չորսօրյա ռազմական գործողությունները–խմբ): Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը վրդովված է Ուկրաինային զենք վաճառելու փաստով, սակայն դա նրան չի խանգարում Ադրբեջանին 5 մլրդ դոլար արժողությամբ զենք վաճառել, այն դեպքում, երբ ՌԴ–ն հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը:
«Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ նման դեպքերում խոսքը «թեժ» փուլում գտնվող հակամարտությունների մասին, ինչպես Ուկրաինայում, որտեղ զենք է կիրառվում: Բարեբախտաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այդ փուլում չէ: Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը պայթյունավտանգ է, եւ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները այդ ողբերգական իրադարձությունների եւս մեկ ապացույցն են: Ռուսաստանը կատարում է այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչեւ 2016 թ. ապրիլը, եւ մենք պարտավոր ենք դա անել՝ այդ պայմանագրերի դրույթների համաձայն: Բայց սա այն իրավիճակն է, որ գոյություն է ունեցել մինչեւ այդ պահը, եւ ըստ իմ ունեցած տեղեկության՝ ապագայում այն չի իրականացվի գործող մասշտաբներով: Իհարկե, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը տեղ է գտել 2016 թ. ապրիլին: Այս մասին ոչ մի կասկած չկա»,–նշել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին