Մոտ վեց միլիոն փախստականներ ցանկանում են Եվրոպայում հայտնվել. Bild
Միջերկրական ծովի երկրներում մոտ 5,95 մլն փախստականներ Եվրոպայում հայտնվելու հնարավորության են սպասում։ Նման գնահատական է առկա գերմնական հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցում, որի հետ ծանոթացել է Bild-ը։
Համաձայն փաստաթղթի՝ միայն Թուրքիայում փախստականների ընդունման կենտրոններում մոտ 2,93 մլն մարդ է գտնվում, եւս մինչեւ 710 հազարը Հորդանանում, մինչեւ 1,2 մլն-ը՝ Լիբիայում։ Եւս մոտ 80 հազար ներգաղթյալներ այսպես կոչված «Բալկանյան երթուղում են», որոնցից 60 հազարը Հունաստանի տարածքում։
Նշվում է նաեւ, որ շատ փախստականներ կենտրոնական աֆրիկյան երկրներից են։ Եվրոպայում նրանք փորձում են հայտնվել Մալիով, Նիգերով, Ալժիրով եւ Լիբիայով։
Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Մալիի եւ Նիգերի կառավարությունները փակեն տարանցիկ երթուղիները փախստականների համար եւ մի շարք միջոցներ ձեռնարկել ներգաղթյալներ ապօրինի տեղափոխողների դեմ։ Նույնը պետք է անեն նաեւ մյուս միջերկրածովյան երկրները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ