Վոլոչկովան եկեղեցում «հարձակվել է» պապարացիների վրա, որոնք լուսանկարում էին նրան սիրեկանի հետ
Վոլոչկովան հարձակվել է պապարացիների վրա, որոնք նրան ու նրա սիրեկանին լուսանկարում էին եկեղեցում։
НТВ-ի «Ты не поверишь!» հաղորդումը, որն իր 10-րդ հոբելյանն է նշում, մասնագիտացած է աստղերի կյանքի ինտրիգներն ու սկանդալները բացահայտելու ասպարեզում։
Հերթական հաղորդման համար լրագրող Սվետլանա Կուրիցինան՝ հայտնի Սվետան Իվոնովոյից, օպերատորի հետ միասին փորձել է նկարահանել Վոլոչկովային եկեղեցում, որտեղ բալետի պարուհին եկել էր իր երկրպագուի՝ 40-ամյա Միխայիլ Լոգինովի հետ։ Եկեղեցում Նաստյան այդ ընթացքում շատ կարևոր գործով էր զբաղված։ Ոչ, բարեբախտաբար, նա խորանի մոտ շպագատ չէր իջնում, այլ սելֆի էր անում իր սիրեկանի հետ՝ սրբապատկերների մոտ կանգնած։ Ու նրան դուր չէր եկել, որ պապարացիները ականատես են դարձել այդ «ինտիմ» զբաղմունքին։
Նաստյան բարկացած սկսել է կշտամբել նրանց․
«Թեժ լուրերի հետևից վազելու փոխարեն զանգահարեք ու նախազգուշացրեք,- բղավում էր Վոլոչկովան,- Իսկ ձեր այդ ծրագրին հայտնի մարդկանցից ոչ մեկն այլևս չի մասնակցելու, քանի որ դուք չեք կարող լուսաբանել մարդկանց կյանքը, դուք ամեն ինչ սկանդալի եք վերածում։ Դուք դարանակալում եք, բռնացնում, թե ինչպես եմ ես եկեղեցում լուսանկարվում Միշայի՝ իմ սիրելի մարդու հետ, թաքուն լուսանկարում եք ինձ մեջքի հետևից, իսկ հետո հենց ինձ են դրա համար դատապարտում։ Ու դա Ձեր ստորությունն է, իսկ իմ՝ արժանիքը»,- հայտնել է Վոլոչկովան։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է