Թուրքիայի իշխանությունները պետք է վերջ տան իրենց «բանտային քաղաքականությանը». Օրհան Փամուք
Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը կոչ է արել Թուրքիային դադարել «բանտային քաղաքականություն» վարել լրագրողների ու մտավորականների հանդեպ, գրում է T24 կայքը:
Իր այս հայտարարությամբ Փամուքը քննադատել է օրեր առաջ Թուրքիայում երեք ընդդիմադիր լրագրողի ցմահ ազատազրկման դատապարտելն ու անարդար է անվանել այդ որոշումը:
«Մեզ միավորողը ոչ թե բանտ ընկնելու վախն ու ավարտ չունեցող սպառնալիքները, այլ խոսքի ազատությունն ու խաղաղությունը պետք է լինեն»,- ասել է գրողը՝ նշելով, որ այս հիմնարար իրավունքներն ու դրանց հանդեպ հավատի զգացումը կորցնելն արգելք է դնում ժողովրդի ապագայի վրա:
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի համալսարանում պատվավոր դոկտորի կոչում ստացած Օրհան Փամուքը պետերբուրգյան համալսարանում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Թուրքիայում տիրող իրավիճակից և հայտարարել, որ ինքը չի ցանկանում լռել իր հայրենիքում առկա ներքաղաքական ճնշումների ու վախի մթնոլորտի մասին:
«Խնդիրն այլևս որևէ մեկի իսլամացումը չէ, խնդիրը որևէ մեկի այլևս գոյություն չունենալն է: Այսինքն` խնդիրը ազատ լինել չկարողանալն է», - ասել էր Փամուքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին