Սոցիալիստների կողմից առաջադրված Ֆրանսիայի նախագահի թեկնածուն փորձում է համաձայնության գալ «կանաչների» հետ
Միավորման հիմնական պայմանը լինելու է սոցիալիստների խոստումը՝ անցնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Բենուա Ամոնը հայտարարել է, թե համոզված է, որ «Կանաչների» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Յաննիկ Ժադոյի հետ համաձայնության կգան,– հաղորդում է Reuters-ը։ Նախագահական մրցավազքի երկու մասնակիցներ քննարկել են այն պայմանները, ըստ որոնց Ժադոն կարող է հանել իր թեկնածությունը՝ «Կանաչների» եւ «սոցիալիստների» ընտրազանգվածների միավորման համար։
«Ես համոզված եմ, որ մինչեւ շաբաթվա վերջ մենք համաձայնության կգանք»,– հաղորդել է Ամոն։ Ժադոն իր հերթին հաստատել է, որ հնարավոր միավորման վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները արդեն կայացվել են։ Միության հիմնական պայմանը, որ առաջ են քաշում «կանաչները»՝ անցումն է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանը։
«Կանաչների» եւ «սոցիալիստների» միավորումը զգալիորեն կմեծացնի միասնական թեկնածուի շանսերը, ինչը հնարավորություն կտա պայքարելու երկրի գլխավոր պաշտոնի համար։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2017թվականի ապրիլ–մայիս ամիսներին։ Ըստ մի քանի սոցիոլոգիական հարցումների տվյալների՝ առաջին փուլում հաղթանակ է տանելու «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Պենը, բայց երկրորդ փուլում նա զիջում է իր հակառակորդին։ Այսպիսով, նախագահի պաշտոնի առավել հնարավոր թեկնածու է համարվում կամ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը, կամ պահպանողականներից՝ Ֆրանսուա Ֆիոնը։


















































Լե Պենին կանչել են դատարան՝ օգնականների կեղծ ընդունման հարցով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ