Իլհամ Ալիեւը պատրաստվում է իշխանությունը հանձնել կնոջը՝ Մեհրիբանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային նշանակել է երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում։ Համապատասխան հրամանը հրապարակվել է երկրի ղեկավարի կայքէջում։
«Մեհրիբան Արիֆ գիզի Ալիեւային նշանակել Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ»,– ասվում է փաստաթղթում։
Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ առաջին փոխնախագահ կարող է լինել երկրի ցանկացած լիիրավ քաղաքացի, ով այլ երկրների առջեւ չունի պարտավորություններ եւ ունի բարձրագույն կրթություն։ Ադրբեջանի նախագահի լիազորությունների արտահերթ դադարեցման դեպքում, նախագահի պարտականությունները, մինչեւ հաջորդ ընտրությունները, ստանձնում է երկրի առաջին փոխնախագահը։
Ադրբեջանի առաջին տիկինը 52 տարեկան է, Իլհամ Ալեւի հետ նա ամուսնացել է 1983 թվականին։
Մինչեւ փոխնախագահի պաշտոնում նշանակվելը, Ալիեւի տիկինը գլխավորել է Հեյդար Ալիեւի հիմնադրամը եւ Ադրբեջանի մշակույթի հիմնադրամը։ 2005, 2010 եւ 2015 թվականներին նա հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում՝ «Յենի Ազերբայջան» իշխող կուսակցությունից։ 2004 թվականից նա կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է հանդիսանում, իսկ 2013-ից՝ նախագահի՝ որը հենց Իլհամ Ալիեւն է, տեղակալ։


















































Ալիեւը հանդիպել է մահմեդական երկրների դեսպանների հետ
Ալիեւը բացատրել է իր կնոջ նշանակումը փոխնախագահի պաշտոնում
Իլհամ Ալիեւը հրաժարվել է հանդիպել Եվրախորհրդարանի նախագահի հետ
Մեհրիբան Ալիեւային տեսնում են նախագահի պաշտոնում. Իլհամը հիվա՞նդ է
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)